Ստամբուլի Նիշանչա թաղամասում գազանաբար սպանել են Ադրբեջանի քաղաքացի՝ 26-ամյա Էլֆան Ջաֆարովին:
Ստամբուլի ոստիկանությունն արդեն հարցաքննել է հանցագործության բոլոր ականտեսներին: Վկաներն ասել են, որ ադրբեջանցու վրա կրակել են մի քանի մարդ, հաղորդում է AZE.az-ը:
Զոհի վրա մի ամբողջ պահունակ են դատարկել: Դեպքի վայրում 8 դատարկ պարկուճ է հայտնաբերվել: Հաղորդվում է, որ Ջաֆարովն աշխատել է տրանսպորտային ընկերություններից մեկում:





























