Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթեւ ավտոճանապարհի 40-րդ կմ-ի հատվածում («Սատանայի կամրջի» մոտ) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի Փրկարար ջոկատի օպերատիվ խումբը:

Դեպքի վայրում պարզվել է, որ «Արարատճանշին»-ին պատկանող «ԻՎԵԿՈ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով վարորդը` 48-ամյա Մ. Անդրեասյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ գտնվում է վթարված ավտոմեքենայի մեջ:

Հրշեջ-փրկարարների ուժերով Մ. Անդրեասյանը դուրս է բերվել ձորից եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գորիսի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար: