Թաիլանդի զբոսաշրջային քաղաքներում պայթյունները կապված չեն մահմեդական անջատողականների հետ: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Պրավիտ Վունգսուանը (Prawit Wongsuwan), հայտնում է Reuters-ը:
Օգոստոսին Թաիլանդի հարավում տեղի ունեցած պայթյունների շարքի հետեւանքով 4 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վնասվածքներ էին ստացել, այդ թվում` օտարերկրացիներ: Վերլուծաբանները եւ ոստիկանությունը կարծում են, որ պայթյունների հետեւում կանգնած են մահմեդական անջատողականները: Ներկայումս պայթյունների կազմակերպման կասկածով 2 մարդ է ձերբակալված:
Պաշտպանության նախարարի խոսքով, չնայած ձերբակալվածները երկրի հարավից են, «դա չի նշանակում, թե կապ կա երկրի հարավի անջատողականների հետ»:





























