Ադրբեջանցիների գերակշիռ մասը իշխող ռեժիմին՝ Ալիեւների գերդաստանին է Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք համարում: Այս մասին են վկայում contact.az գործակալության անցկացրած հարցման արդյունքները:
Օնլայն հարցման արդյունքների համաձայն՝ մոտ 126 քաղաքացի է ղարաբաղյան հակամարտությունը գլխավոր սպառնալիք համարում: Մինչդեռ 2788 մարդ նշել է, որ գլխավոր սպառնալիք է իշխող ռեժիմը: 1564 մարդ կարծում է, որ գլխավոր սպառնալիքը կոռուպցիան է:
54 մարդ էլ որպես սպառնալիք նշել արեւմտյան երկրներին, իսլամական արմատականությանը՝ 416 մարդ, անտարբեր է 810 մարդ, թույլ եւ պառակտված ընդդիմությանը 82 մարդ է սպառնալիք դիտարկում:
Հարցմանը մասնակցել է 5943 մարդ:





























