Այս անգամ Հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը (ՀԱՀ) 500 հազար լարի (մոտ 30 հազար դոլար) գումարի չափով տուգանք է սահմանել ռուսաստանյան «Առաջին ալիք – ՌՀՀ» հեռուստաընկերության նկատմամբ,- հաղորդում է GeorgiaTimes-ը։
Հանձնաժողովը մեղադրում է հետուստաընկերությանը «Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում անօրինական հեռարձակման մեջ՝ չունենալով դրա համար, համապատասխան արտոնագիր»։ Ըստ ՀԱՀ-ի ներկայացուցիչների, սա արդեն երկրորդ տուգանքն է անցած տարվա հոկտեմբերից հետո, երբ Առաջին ալիքը տուգանվել էր 50 հազար լարիի չափով։
Այն դեպքում, եթե ալիքը կշարունակի իր հեռարձակումը, հանձնաժողովը սպառնում է տուգանել ևս մեկ միլիոն լարիի չափով։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վրաստանի Հեռարձակման ազգային հանձնաժողովը միևնույն մեղադրանքների հիման վրա ռուսաստանյան «ՌԵՆ ԹՎ», «ՆՏՎ», «ԹՎ-Կենտրոն», «Ռոսիա» և «Կուլտուրա» հեռուստաալիքներին տուգանել էր 50 հազար լարիի չափով (մոտ 3 հազար դոլար)։




























