Բրուքլինում հոկտեմբերի 14-ին մի խումբ անձինք՝ զինված մահակներով եւ դանակներով, հարձակել են երեք հայերի վրա: Ոստիկանության տվյալներով, դեպքի վայրում շատ արյուն է եղել:
Տեղացի հայերից մեկը ժամը 18:40-ի սահմաններում հանդիպել է ընկերներին, եւ դրանից քիչ անց նրանց վրա հարձակվել են, գրում է New York Post-ը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց եւ, ամենայն հավանականությամբ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Ոստիկանությունը միջադեպի մի քանի վարկած է քննարկում, այդ թվում հարձակումը գումարի համար:





























