ՄԱԿ գլխավոր  քարտուղար Բան Կի Մունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել պաղեստինյան տարածքներում բնակավայրերի ընդլայնումը: Նա հայտարարել է, որ «իսրայելական շնչահեղձ անող եւ փտող օկուպացիային վերջ դնելու ժամանակն է»:

Նրա խոսքով՝ չնայած միջազգային հանրության եւ տարածաշրջանի երկրների նախազգուշացումներին, «երկու կողմերի առաջնորդները չկարողացան այնպիսի քայլեր կատարել, որոնք թեկուզ հեշտ չէին, սակայն անհրաժեշտ էին խաղաղության հասնելու համար»:

«Միայն երեկ գրոհայինները Գազայի հատվածից եւս մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ: Ես դատապարտում եմ այդպիսի գործողությունները: Ի պատասխան՝ Իսրայելը չորս հրթիռ է արձակել Գազայի հատվածի նշանակետերի վրա: Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ համանման հարձակումները եւ պատասխան գործողությունները չեն ծառայում խաղաղությանը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ միայն վերջին երկու շաբաթների ընթացքում Հորդանանի արեւմտյան ափի С գոտում գտնվող չորս բնակավայրերում նախաձեռնվել է եւս 463 բնակարանի շինարարություն: