Թուրքիայի պետնախարար, Եվրամիության անդամակցության գծով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում հավաստիացրել է, թե Թուրքիան ավելի շուտ կմտնի ԵՄ, քանի թվում է։
«Թուրքիան իր տնտեսության հզորությամբ աշխարհում դառնում է 16-րդը։ Իսկ Թուրքիայի անդամակցությունը ավելի կհզորացնի Եվրամիությունը»,- նշել է Էգեմեն Բաղըշը՝ հավելելով, որ Թուրքիայի գլխավոր ուղղությունը Եվրամություն մտնելն է։
Թուրք պետնախարարը նշել է, թե Թուրքիան հետաքրքրված է Իսրայել-Պաղեստին եւ Հայաստան-Ադրբեջան խնդիրներով։
Այն հարցին, թե առաջիկա 20 տարում հնարավոր է Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին, Էգեմեն Բաղըշը պատասխանել է, որ, ամենայն հավանականությամբ, դա ավելի վաղ էլ կարող է տեղի ունենալ։





























