Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ է հռչակվել Տ. Դավիթ աբեղա Քարամյանը` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ կարգալույծ հռչակված հոգեւորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Կարեն Քարամյան: