Անգլիացի հռչակավոր ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը հրաժարվել է իր կարիերան ավարտել Անգլիայի հավաքականի կազմում։ Խաղալով ամերիկյան Los Angeles Galaxy ակումբում՝ Բեքհեմը մերժել է իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոյի առաջարկությունը՝ վերջին խաղը խաղալ հավաքականի կազմում:

Ինչպես հայտնում է «Դնի.ռու»-ն, ծանր վնասվածքից հետո վերջերս Galaxy վերադարձած Բեքհեմը մտադիր է շարունակել հանդես գալ Անգլիայի հավաքականում։ Ֆուտբոլիստը մերժել է Ֆաբիո Կապելոյի առաջարկությունը՝ նոյեմբերին խաղալ ընկերական հանդիպմանը, որը կարող էր նրա վերջին խաղը լինել ազգային հավաքականում։ Իր հրաժարականով Բեքհեմը հասկացնել է տվել, որ չի ցանկանում ավարտել միջազգային կարիերան եւ հավաքականի այլ խաղացողների թվում ցանկանում է դիտվել որպես թեկնածու, հայտնում է Daily Mail-ը։ 

Կապելլոն Բեքհեմի հետ ստեղծված իրավիճակը քննադատել էր այն  բանից հետո, երբ օգոստոսին Հունգարիայի հետ ընկերական հանդիպման նախօրեին հեռուստատեսությամբ հայտարարել էր, որ այլեւս չի վստահում 35-ամյա ֆուտբոլիստին։ Ավելի վաղ իտալացին հայտարերել էր, որ իրենց շփմանը խոչընդոտում է լեզվական պատնեշը։ Սակայն Բեքհեմի ներկայացուցիչները այն ժամանակ հայտարարել էին, որ ֆուիտբոլիստը ոչ մի դեպքում մտադիր չէ հրաժարվել ազգային հավաքականում  խաղալու հնարավորությունից:

Նշենք, որ Անգլիայի հավաքականի կազմում Բեքհեմն անցկացրել է 115 հանդիպում: