Որպես կանոն՝ ձմերուկի մեկ տունկը սեզոնի ընթացքում 1-ից մինչեւ 4 հասուն պտուղ է տալիս: Չինացի մասնագետները ձմերուկ են ստացել, որի մեկ տունկը մի քանի տասնյակ պտուղ է տալիս:
Ռեկորդակիր է դարձել 90 օրվա ընթացքում 131 հասուն ձմերուկ տված տունկը: «Tianlong 1508» անունը ստացած ձմերուկի տեսակը մշակած գյուղատնտես Ջու Կսուգանգի խոսքով՝ սովորաբար ձմերուկի յուրաքանչյուր տունկ մի քանի տասնյակ պտուղ է տալիս, բայց հասունանում է միայն մի քանիսը: Իսկ նրա ստեղծած տեսակի պարագայում հասունանում են բոլոր պտուղները:
Ըստ Kedem-ի՝ բացի բարձր բերքատվությունից, նոր տեսակը տարբերվում է նաեւ պտղի չափսերով. միջին ձմերուկը մինչեւ 10 կգ է կշռում, իսկ ամենամեծի քաշը հասել է 19 կգ-ի: Գաղտնիքը հետեւյալն է. ոռոգման ջուրը տաք է, իսկ ցողունները փաթաթվում են, որպեսզի պտուղները բավականաչափ տեղ ունենան հասունանալու համար:





























