Հնդկաստանից հետազոտողները շուրջ 1000 մարդու շրջանում հարցում են անցկացրել: Նրանց բաժանել են երկու խմբի՝ 1980-ականներին եւ 1990-ականների սկզբին ծնվածների եւ 1995-1996 թվականներից հետո ծնվածների: Պարզվել է, որ առաջին խմբի մասնակիցների 55%-ին եւ երկրորդ խմբից 53%-ին իրենց աշխատավարձը չի գոհացնում: Այս մասին գրում է MedDaily-ն՝ վկայակոչելով The Hindustan Times-ը:

Առաջին խմբի հարցվածներից 45%-ը եւ երկրորդ խմբի 58%-ն առաջին աշխատավայրում մնացել է շուրջ 2-3 տարի: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ 1995-1996 թվականներից հետո ծնվածները մյուսներից ավելի դյուրին են աշխատանք գտել:

Բացի այդ, առաջին խմբի մասնակիցների 58%-ը եւ երկրորդ խմբի 40%-ն աշխատանքի ընդունվելուց առաջ բանակցել են աշխատավարձի շուրջ: