Էդ անունով փողոցային կատուն համալրել է Ավստրալիայի ոստիկանության շարքերը: Mashable-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Նոր Հարավային Ուելսի ոստիկանության Facebook-ի էջում:

Սերժանտ Քայլի Ռիդելի խոսքով՝ թափառական կատվին ծառայության են վերցրել՝ կրծողների խնդիրը լուծելու համար, որոնք հարձակվել են ոստիկանական ախոռի վրա: Ըստ Lenta-ի՝ Էդը հրաշալի կերպով հաղթահարել է առաջադրանքը եւ Նոր Հարավային Ուելսի ոստիկանությանն ազատել վնասարարներից:

Facebook-ի մեկնաբանություններում օգտատերերը հիացմունք են արտահայտել Էդի լրջության առիթով եւ շնորհակալություն հայտնել ոստիկաններին՝ կենդանուն ապաստան եւ աշխատանք տալու համար: