Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում սեպտեմբերի 17-ին բացվել է ավելի քան 2 մլրդ դոլար արժողությամբ նոր միջազգային օդանավակայանը, փոխանցում է RIA Novosti-ն:

Օդանավակայանն ունի 3 տերմինալ եւ կարող է սպասարկել ժամում 2000 ուղեւոր, ընդունել ցանկացած տեսակի օդանավ եւ ապահովել սպասարկման միջազգային չափանիշները:

Թռիչքուղիների երկարությունը 3800 մ է, իսկ տեղամասի մակերեսը 1200 հա:

Օդանավակայանի բացման արարողությանը ներկա էր նաեւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Բացման արարողության ժամանակ օդանավակայանը ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական, որով դրա հիմնական ուղեւորատար տերմինալի տանիքի օրնամենտի պատկերը ճանաչվել է աշխարհում ամենամեծը: