Բաքվում մեկնարկել է ընդդիմադիր «Ազգային խորհրդի» հանրահավաքը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, ոստիկանությունը չի խոչընդոտում մարդկանց եւ թույլ է տալիս հավաքվել ակցիայի վայրում:

Հանրահավաքի եկողներին մետաղոսիչով թեթեւ ստուգումից հետո թույլ են տալիս մտնել հրապարակ:

Նշվում է, որ Բաքվի գործադիր իշխանությունը իր համաձայնություն է տվել հանրահավաքի անցկացմանը: