Բաքվում ոստիկանությունը մի քանի լրագրողների է ձերբակալել, որոնք լուսաբանում էին ընդդիմության հանրահավաքը, հաղորդում է «Թուրանը»: Ձերբակալվածների մեջ է նաեւ «Թուրանի» թղթակիցը:
Ձերբակալվել են նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցներ Օրհան Ռուստամզադեն եւ Իսլամ Շիխալիեւը: Նրանք ուղիղ հեռարձակում էին իրականացնում ակցիայի վայրից:
Ոստիկանությունը ցրել է ցուցարարներին, որոնք փորձել են պաշտպանել լրագրողներին: Ձերբակալվածների հեռախոսներն անջատված են:
Հիշեցնենք, որ հանրահավաքի մասնակիցները իրենց դժգոհություն են հայտնել իշխող ռեժիմից եւ պահանջում են չեղյալ հայտարարել սահմանադրական փոփոխությունները, որոնք հանրավքեի կդրվեն սեպտեմբերի 26-ին:





























