Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստն այսօր` սեպտեմբերի 19-ին, ընդմիջվեց ամբաստանյալներից մեկի ինքնազգացողությունը վատանալու պատճառով:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբաստանյալ Մովսես Ազարյանը դատական նիստի մեկնարկին ասաց, որ իրեն վատ է զգում, գլխապտույտ ունի, սրտխառնոց: Նրա համար դատարան «Շտապօգնություն» են կանչել, նրան հետազոտել են, դեղ են տվել:

Արկադի Բարսեղանը պնդում է, որ նա նաեւ կոծկել է սպանությունը, հենց այդ գիշեր իմացել է, թե մեադրյալներն ինչ են արել իր որդու հետ եւ օգնել է նրանց խուսափել հետագա պատասխանատվությունից։

Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:

Կուրսանտին դաժանաբար սպանելու, այնուհետեւ կախելու մեջ մեղադրվում են  կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար: