Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում Հենրիխ Մխիթարյանի ակումբը` Դոնեցկի «Շախտյորը» 2:0 հաշվով առավելության հասավ նույն քաղաքի «Մետալուրգի» նկատմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ռմբարկուն հենց «Մետալուրգից» է տեղափոխվել Ուկրաինայի չեմպիոնի կազմ: Մխիթարյանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանին, եւ միայն երկրորդ խաղակեսում է դուրս եկել փոխարինման:





























