Ադրբեջանում վերջակետ է դրվել ANS հեռուստաալիքի շուրջ դատական գործընթացում:

Ըստ haqqin.az-ի, հրապարակվել է դատավճիռը, որի  համաձայն, վճռաբեկ բողոքը չի բավարարվել: 

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել է  АNS  անկախ հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի  (ՀՌԱԽ) դեմ: Վերաքննիչ դատարանը մերժել է հեռուստաալիքի բողոքը:  

ANS-ի հեռարձակման դադարեցման եւ նրան արտոնագրից զրկելու հիմք է դարձել թուրք քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստությունը, որին Անկարան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է կոչել: