Արդեն մեկ շաբաթ անցել, խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագծի քննարկումից, սակայն, ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, խորհրդարանական մեծամասնությունը, որ խնդրել էր հետաձգել փաստաթղթի քվեարկությունը, որեւէ փոխզիջումային առաջարկ չի ներկայացրել:
Այդ կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ կուսակցությունը հավատարիմ է մնում իր խոստմանը եւ օրինագիծը քվեարկության կդնի մեկ շաբաթից, եթե մինչ այդ մեծամասնության ներկայացուցիչները փոխզիջումային որեւէ տարբերակ չներկայացնեն:
NEWS.am-ի թղթակցի տեղեկություններով, խորհրդարանական մեծամասնությունը վճռական է տրամադրված, եւ փաստաթուղթը քվեարկության ներկայացնելու դեպքւմ մտադիր է դեմ քվեարկել՝ չնայած հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի անկախությանը, իսկ դա կարող է լուրջ միջազգային արձագանք գտնել արտերկրում եւ, առաջին հերթին, Ադրբեջանում:
Նշենք, որ միայն խորհրդարանական ուժը Դաշնակցությունն է, որը պատրաստ է կողմ քվեարկել օրինագծին:





























