Հնագետները Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգում գտել են 800 հազար տարվա վաղեմության մարդկային կմախք։ Գրիֆիտի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են նմուշը եւ պարզել, որ Ավստրալիայի հնագույն բնակչին սպանել էին բումերանգով, փոխանցում է Informing–ը։
Ի սկզբանե մասնագետները ենթադրում էին, որ մարդու մարմնին վերքը հասցվել է շեղբով։ Սակայն պարզելով կմախքի տարիքը՝ պարզ հասկանալի դարձավ, որ նման բան ուղղակի չէր կարող լինել, քանի որ մարդու մահը վրա էր հասել եվրոպացիների կողմից այդ զենքը Կանաչ մայրցամաք բերելուց 600 տարի առաջ։
Ենթադրաբար բնիկ ավստրալացին սպանվել է 18 մատնաչափ երկարությամբ հնագույն բումերանգով, որն օգտագործվում էր որսի եւ պատերազմի ժամանակ։
Սպանության պահին տղամարդը 25-35 տարեկան էր։





























