Չինաստանում աշխատանքից հեռացրել են հեռուստալրագրողուհուն, որը հարցազրույց է վերցրել հովանոցի տակ եւ արեւային ակնոցով: Նրա անունը չեն հայտնում, տեղեկացնում է  BBC-ն:

Լրագրողուհուն լուսանկարել են, երբ նա հարցազրույց է վերցրել կամավորից, որը մասնակցում էր Մերանտի թայֆունից հետո Սյամին քաղաքի փլատակները մաքրելու գործին: Լրագրողուհու արտաքին տեսքը միտումնավոր մեծամիտ են համարել   (գլխավերեւում` հովանոց, աչքին` ակնոց), ինչը մեծ հակասության մեջ է եղել այն մարդու տեսքի հետ, որից նա հարցազրույց էր վերցնում: Լրագրողուհուն մեղադրել են ոչ պրոֆեսիոնալիզմի համար:   

Հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, որ «լրագրողուհին վնաս է հասցրել մասնագիտության համբավին եւ հեռուստադիտողի մոտ բացասական հույզեր է առաջացրել»: