Հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը կարծում է, որ Երկրի բնակիչները չպետք է շփման մեջ մտնեն հնարավոր արտերկրային քաղաքակրթությունների հետ, իսկ դրանց որոնումը պետք է իրականացնել նրա համար, որ ժամանակ շահենք եւ թաքնվենք: 

CuriosityStream պորտալում հրապարակված իր նոր ծրագրում գիտնականը պատմել է Breaktrhough: Listen նախագծի մասին, որը նա ղեկավարում է եւ որը զբաղվում է արտերկրային քաղաքակրթությունների փնտրտուքով, ինչպիսին,  օրինակ, Գլիզե  832 էկզոմոլորակն է, որը գտնվում է Արագիլի համաստեղությունում, հայտնում  է Cnet-ը:

«Եթե Գլիզե 832-ի վրա բանական կյանք լիներ, մենք նրա ձայնն արդեն լսած կլինեինք:  Մի անգամ երկրաբնակներն ազդանշան կստանան նման մոլորակից, բայց մենք չպետք է շտապենք պատասխանել: Զարգացած քաղաքակրթության հետ հանդիպումը նման կլինի հնդկացիների հետ Կոլումբոսի հանդիպմանը, որը հնդկացիների համար այնքան էլ լավ չավարտվեց», — ենթադրում է գիտնականը:

Հոքինգի Breakthrough Initiatives նախագիծը, որի շրջանակում իրականացվում է արտերկրային քաղաքակրթությունների որոնումը, 100 մլն դոլար է գնահատվում: