Գերմանիայի մի շարք բուհերում շուտով իմամների եւ իսլամի ուսուցիչների նախապատրաստման կենտրոններ կբացվեն: «Իսլամական թեոլոգիա» մասնագիտությամբ նախապատրաստական կենտրոնները կբացվեն Թյուբինգենի, Մյունստերի եւ Օսնաբրյուկի համալսրաններում, գրում է «Ինտերֆաքսը»:
Գերմանական լրատվամիջոցների հաղորդմամբ` առաջին ուսանող-իսլամիստները Գերմանիայում կհայտնվեն 2012-ին: Ներկայումս մշակվում են ծրագրեր եւ միասնական կրթական ստանդարտներ:
«Մենք ուզում ենք իսլամի դասավանդում մտցնենք Գերմանիայի դպրոցներում»,- հայտարարել է Գերմանիայի կրթության եւ գիտության նախարար Անետա Շավանը, հավելելով, որ իր կարծիքով, իսլամի դասավանդումը կօգնի նպաստել ինտեգրացմանը եւ կխոչընդոտի արմատական ճյուղավորումների ստեղծմանը:
Հետագայում նման կենտրոններ կբացվեն նաեւ Էրլանգենի, Մարբուրգի եւ Գիսենի համալսարաններում:
Մահմեդականների մեջ իմամ են անվանում հոգեւոր անձին, ով մզկիթ ունի եւ նամազ է իրականացնում: Թուրքիայում, օրինակ, իմամին ընտրում են մզկիթի այցելուները, իսկ իշխանությունները հաստատում են: Ընտրվում են կրոնական կրթություն ստացածները:





























