ԱՄՆ երկու նահանգներում՝ Իլինոյսում ու Մասաչուսեթսում հարձակումներ են եղել այն թաղամասերում, որտեղ հիմնականում բուհական հաստատություններ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուրբան Շամպեյնեում Իլինոյսի համալսարանի շրջանում անհայտ մեկը կրակ է բացել մարդկանց վրա:

Ոստիկաններն ու շտապ օգնության մեքենաները ժամանել են դեպքի վայր: Համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրությունից հետեւում է, որ հրաձիգը լքել է կամպուսի գոտին, սակայն աշխատակազմը նախազգուշացրել է ուսանողներին վտանգի մասին՝ խորհուրդ տալով խուսափել դեպքի վայրից:

Ականատեսները հայտնել են ինը տուժածների մասին, սակայն պաշտոնական տվյալներ դեռ չկան:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Բոստոնում, Էմերսոն քոլեջի ուսանողական հանրակացարանների մոտ, հայտնում է Bostonglobe թերթը:

Պարբերականի տվյալներով վեց մարդ դանակով վիրավորում է ստացել, մեկը ծանր վիճակում է

Ոստիկանությունը որոնում է երկու կասկածյալներին՝ ասիացու ու լատինաամերիկացու: Քոլեջի աշխատակազմը ուսանողներին նախազգուշացումներ է ուղարկել՝ կասկածյալների բնութագրով: