Սեպտեմբերի 25-ին մեքսիկական Մասաթլան քաղաքի կլինիկաներից ոչ հեռու հայտնաբերել են վեց մարդու դի, հայտնել է տեղի ոստիկանությունը:

Դիերը անհայտ անձինք թողել էին շենքի հետնամասում, որտեղ շտապ օգնության մեքենաների մուտքն է ու ավտոկայանատեղի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Riodoce պորտալը:

Դիերը մեծ փաթեթների մեջ էին, նրանց ձեռքերը ու ոտքերը կապած էին: Սպանվածներից մեկը կին է:

Սինալոա նահանգը հայտնի մեքսիկացի թմրաբարոն՝ Կարճլիկը մականունով Խոակին Գուսման Լոերայի հայրենիքն է, այնտեղ ավանդաբար բարձր է թմրադեղերի հետ կապակցված հանցավորության մակարդակը: