Բանգլադեշի մաքսային ծառայության աշխատակիցները երկրի մայրաքաղաք Դաքայի Հազրաթ-Շահջալալ միջազգային օդանավակայանում 3 կգ ոսկի են հայտնաբերել զուգարանակոնքի մեջ: Այս մասին հայտնում է Dhaka Tribune-ը:
Հաղորդվում է, որ մաքսավորները օդանավակայանի զուգարանում ոսկու 10 ձուլակտոր են հայտնաբերել 3 կգ ընդհանուր քաշով: Գտածոյի շուկայական արժեքը հասնում է 190 հազար դոլարի: Ոսկին կհանձնվի երկրի Կոենտրոնական բանկին:
Ներկայումս ոստիկանությունը փորձում է հայտնաբերել մաքսանենգին: Կուալա Լումպուր, Դոհա եւ Քաթար միջազգային ավիաչվերթները վայրէջք են կատարել գրեթե միաժամանակ, եւ մինչ այժմ անհայտ է, թե մաքսանենգն այդ չվերթներից որով է ժամանել:



























