Թուրքիայի քրդաբնակ Մարդին նահանգում զինվորականներ տեղափոխող միկրոավտոբուսը պայթեցվել է քուրդ զինյալների կողմից։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մարդին նահանգի Դերիքի շրջանում զինվորականներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթեցվել է ճանապարհին նախօրոք տեղադրված պայթուցիկ նյութերով։

Պայթյունի հետեւանքով սպանվել է 3, վիրավորվել՝ 7 թուրք զինվորական։