«Մուսավաթ» կուսակցությունը հաղորդագրություններ է տարածել Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ընթացքում խախտումների մասին: 

Contact.az-ը հայտնում է, որ կրկնակի քվեարկության,   «կարուսելի», քարոզչության եւ ընտրողների կաշառման դեպքեր են արձանագրվել: 

Հիշեցնենք, որ հանրաքվեն նախաձեռնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանրաքվեի է դրվել Սահմանադրության մոտ երեք տասնյակ փոփոխություն, դրանց թվում առաջարկվում է փոխնախագահների ինստիտուտի ստեղծում, որոնք կնշանակվեն անձամբ նախագահի կողմից, հանվում է նախագահի եւ պատգամավորների համար տարիքային ցենզը: Այսպիսով` Իլհամ Ալիեւը ջանում է օրինական հիմք ստեղծել իշխանության ժառանգական փոխանցման համար: