Նիկարագուայում լեպտոսպիրոզի համաճարակ է բռնկվել:

Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել համազգային մակարդակով, երբ հոկտեմբերի սկզբից 16 մարդ է մահացել այդ հիվանդությունից, հաղորդում է BBC-ն:

Առայժմ հայտնի է վարակման 150 դեպքի մասին:

Լեպտոսպիրոզի վարակման աղբյուրը կրծողներն են, խոզերը, խոշոր եղջերավոր անասունները, ձիերը, մանր եղջերավորները, շներն ու թռչունները: