Փարիզի արվարձանում անհայտ անձը կրակ է բացել: Վերջին տվյալների համաձայն, երկու մարդ վնասվածք է ստացել: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով, հարձակվողն ավելի վաղ հիշատակվել է ոստիկանության ամփոփագրերում: Միաժամանակ իրավապահ մարմիններում չեն բացառում ահաբեկչության վարկածը, հայտնում է  Newsru-ն:  

BFM.TV հեռուստաալիքը ճշտում է, որ կասկածյալը տեղի    70-ամյա բնակիչ է: Նրա զոհ են դարձել 73-ամյա տղամարդ եւ 57-ամյա կին: Տուժածները, որոնք հրազենային ծանր վնասվածքներ են ստացել, շտապ տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: 

Հեռուստաալիքի տվյալների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի ցերեկը` Պորտ-Մարլի համայնքի սուպերմարկետի կայանատեղիում, որը գտնվում է Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում` Իվլինի դեպարտամենտում: Ընդ որում, կրակ բացած տղամարդուն հաջողվել է փախչել դեպքի վայրից: 

Ներկայումս ոստիկանության հատուկ ջոկատները գործողություն են իրականացնում հանցագործի տան մոտակայքում: Նախնական տեղեկության համաձայն, տեղի իրավապահ մարմինները լիովին բացառում են կրակողի կապը ահաբեկիչների հետ: