Հոկտեմբերի 18-ին Հայաստանում բացվում է հյատնի հայ գրող, սցենարիստ ու ռեժիսոր Աղասի Այվազյանի դրամատուրգիայի առաջին թատերական փառատոնը:

Փառատոնի նախագահ եւ նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդիյան-Այվազյանը հայտնել է, որ փառատոնի նպատակն է հարստացնել հայրենական թատրոնները հայկական սցենարներով, աշխարհին ներկայացնել նոր դրամատուրգիա:

Փառատոնի տնօրեն Ռուբեն Փաշինյանի խոսքով, փառատոնին կմասնակցեն 18 թատրոններ Թբիլիսիից, Երեւանից, Արտաշատից, Վանաձորից, էջմիածնից, Կապանից, Գավառից, Սեւանից, Գյումրիից, Գորիսից, Հրազդանից ու Ալավերդիից:

2010-ին դրամատուրգ, նկարիչ, Երեւանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանը կդառնար 85 տարեկան: