Այս տարի «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպությունը նշում է իր հիմնադրման տասնամյակը: Կազմակերպության ավանդական օրերը մեկնարկում են հոկտեմբերի 18-ին Հայաստանում:

Ավանդական օրերի մասնակիցները կայցելեն Հայաստանի` ռուսական Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերը, կհանդիպեն ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ, կլինեն Արտաշատում` ռուսական սահմանապահների մոտ, ովքեր պաշտպանում են Հայաստանի պետական սահմանը Թուրքիայի և Իրանի հետ:

«Ռուսաստանի հայերի միության» նախաձեռնությամբ, կկազմակերպվեն հայաստանցի բժիշկների, գրողների, լրագրողների հանդիպումներն իրենց ռուսաստանցի գործընկերների հետ:

Հոկտեմբերի 20-ին օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայցությամբ կկայանա հանդիսավոր միջոցառում նվիրված «Ռուսաստանի հայերի միության» հոբելյանին: