Իրանում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանում երկու օդանավ է բախվել: Նախնական տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել, երբ օդանավերը տեղաշարժվելիս են եղել թռիչքուղում: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Life-ը:

Ավիապատահարների մոնիտորինգի ծառայության փոխանցմամբ, միջադեպի մասնակից են դարձել Iran Air ավիաընկերության Airbus A310 եւ Mahan Air ավիաընկերության Airbus  A340 օդանավերը:

Դեպքի հետեւանքով վնասվել է օդանավերից մեկի բարձրությունը կարգավորող ղեկը եւ այն հիմա չի կարող օդ բարձրանալ:

Երկրորդ օդանավը հարվածն ստացել է կորպուսի հետեւից մասին: