Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգում անտառային հրդեհների պատճառով 300 տան բնակիչների են տարհանել, հայտնում CBS հեռուստաալիքը:

Հրդեհը սկսվել է երկուշաբթի` Կալիֆորնիայում Սանտա Կլարայի օկրուգում: Տվյալ պահին նահանգի անտառտնտեսության եւ հրդեհային անվտանգության դեպարտամենտի տեղեկության համաձայն, հրդեհի մակերեսը մոտ 4 քկմ է կազմում:

Հրդեհի դեմ պայքարի համար Սանտա Կլարա է եկել հակահրդեհային ծառայության մոտ 200 աշխատակից, ինչպես նաեւ օդային տեխնիկայի տասը միավոր: 

Հրդեհի պատճառներն առայժմ պարզվում են: