Օդանավին, որում 50 ուղեւոր կար, ստիպել են արտահերթ վայրէջք կատարել Նոր Զելանդիայի «Նելսոն» օդանավակայանում՝ օդաչուական խցիկում ծխի առկայության պատճառով, հայտնում է NZ ռադիոկայանը:

Օդանավակայան են ուղղվել հրշեջ մեքենաներ: Օդանավը հաջողությամբ վայրէջք է կատարել: Ներկայումս բոլոր ուղեւորները օդանավից դուրս են բերվել:

Մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել: Ռադիոկայանը չի հստակեցրել, թե օդանավը որ ավիաընկերությանն էր պատկանում եւ որտեղից էր թռչում: