Անկարգությունների ճնշման ստորաբաժանման մասնագետները մարտական փամփուշտներ եւ արցունքաբեր գազ են կիրառել` ցրելու ուսանողների ցույցը, որոնք հանդես են գալիս Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում  ճանապարհային անվտանգության ապահովման օգտին:   

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Մուլտիմեդիայի համալսարանի մոտ  100 ուսանող բողոքի ակցիա է կազմակերպել երթուղային տաքսու վթարի պատճառով իրենց ընկերոջ մահվան կապակցությամբ:  Մայրաքաղաքի իրավապահ ուժերի ղեկավարը հայտնել է, որ հուզումների ընթացքում երկու ուսանող է վիրավորվել, երկու ոստիկան եւ մասնավոր պահակախմբի երկու աշխատակից:   

Երթուղայինները, որոնք տեղի բնակիչները «մատուտու» են կոչում, Նայրոբիում հասարակական տրանսպորտի գլխավոր տեսակն են: Ուսանողները «մատուտուների» վարորդներին մեղադրում են անուշադիր վարելու համար, ինչին չի խոչընդոտում ճանապարհային ոստիկանությունը: