ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի եւ Դոնալդ Թրամփի միջեւ նախընտրական բանավեճերը դիտել է գրեթե 80 մլն մարդ, որը մոտ է 1980-ական թթ. սահմանած ռեկորդին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»՝ վկայակոչելով Nielsen ընկերության հաշվարկները:
Սակայն, դատելով 4 հիմնական հեռարձակող ցանցերի հաշվարկներից, սեպտեմբերի 26-ին կայացած բանավեճերը դիտումների քանակով չեն հաղթահարի 100 մլն հեռուստադիտողի շեմը, ինչպես նախկինում կանխատեսվում էր:





























