ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Էլ Կահոն քաղաքում ոստիկանները կրակել են աֆրոամերիկացու վրա եւ վիրավորել նրան, հաղորդում է NBC հեռուստաալիքը:

Ոստիկանների խոսքով, իրենք դեպքի վայր են ժամանել, երբ ահազանգ են ստացել, որ մի տղամարդ տարօրինակ վարք է դրսեւորում: Այդտեղ գտնվող ռեստորաններից մեկի աշխատակցուհին նկարահանել է տեղի ունեցածն իր բջջային հեռախոսով: Այս պահին տեսանյութը ոստիկաններն ուսումնասիրում են:

Կնոջ խոսքով, ոստիկանությունը պահանջել է կասկածյալից վեր բարձրացնել ձեռքերը, սակայն նա չի կատարել պահանջը, որից հետո ոստիկանները մի քանի անգամ կրակել են նրա վրա:

Ենթադրաբար, նա իր ձեռքերը պահել է գոտու մոտ: Նշվում է նաեւ, որ տղամարդու կողքին եղել է նրա քույրը, որը խնդրել է եղբորը համագործակցել ոստիկանների հետ:

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան: