Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել` եւս   600 մլն եվրոյի օգնություն տրամադրել Թուրքիայում սիրիացի փախստականներին այդ երկրի հետ համաձայնագրի շրջանակում, որը ենթադրում է, որ Եվրամիությունը երեք մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի, ասված է ԵՀ-ի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Եվրահանձնաժողովը 600 մլն եվրոյի երկու ուղղակի դրամաշնորհ է տրամադրել  սիրիացի փախստականներին, ինչպես նաեւ Թուրքիայում նրանց ընդունող ընկերակցություններին  կրթության եւ առողջապահության ոլորտներում աջակցելու նպատակով», — ասված է հաղորդագրությունում:

Եվրահանձնաժողովը հուլիսի վերջին հավանություն է տվել 1,4 մլրդ եվրոյի հատկացմանը Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով` ավելի վաղ խոստացված երեք միլիարդի շրջանակում: Ներկայիս 600 մլն եվրոն հուլիսին համաձայնեցված տրանշի մաս է կազմում: 

Այսպես կոչված` Թուրքիայում փախստականների հիմնադրամը (Facility for refugees in Turkey), որը նախատեսված է 2016 եւ 2017 թվականների համար, ստեղծվել է Եվրամիությունում տիրող միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի նպատակով: Այն պետք է տրամադրեին Եվրամիության երկրները (երկու մլրդ եվրո ծավալով) եւ Եվրամիության բյուջեն (մեկ մլրդ եվրո), ինչը մեծ մասամբ կազմված է ԵՄ-ի նույն երկրների վճարումներից: ԵՀ-ն տեղեկացնում է, որ ԵՄ-ի երկրները հիմնադրամին անհրաժեշտ միջոցների   «վճարման հավաստագիր» են ներկայացրել:  

Տվյալ պահին որոշվել է 34 նախագիծ` 1,252 մլրդ եվրո գումարի, այդ գումարից ընդամենը 467 մլն եվրոն է փոխանցվել, ասված է հաղորդագրության մեջ: Միաժամանակ  «Թուրքիայում փախստականների համար հիմնադրամի շրջանակում մարդասիրական եւ ոչ մարդասիրական միջոցների ներդրման նպատակով հատկացումների ընդհանուր ծավալը այժմ գտնվում է 2,239 մլրդ եվրոյի մակարդակում», ասված է հաղորդագրության մեջ: ԵՀ-ն չի ճշտում կապը կոնկրետ նախագծերին տրամադրված միջոցների եւ հատկացումների չափերի միջեւ: