ԱՄՆ սենատը հաղթահարել է երկրի նախագահ Բարաք Օբամայի վետոն , որը դրվել էր ահաբեկչության օտարերկրյա հովանավորների դեմ դատական հայցերը թույլատրող օրինագծի վրա: Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատել է այդ օրինագիծը

Մոտ ժամանակներս այս հարցի շուրջ քվեարկություն կլինի Ներկայացուցիչների պալատում:  USA Today-ն նշում է , որ եթե Պալատը հետեւի Սենատի օրինակին, դա կդառնա Օբամայի առաջին վետոն , որը հաղթահարել է Կոնգրեսը:

Հիշեցնենք, որ նշված օրինագիծը հնարավորություն է տալիս ահաբեկչությունների զոհերի հարազատներին դատի տալ ահաբեկիչներին աջակցող պետություններին: Մասնավորապես խոսքը կարող է լինել 2001 թ սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատների մասին, որոնք կարող են դատի տալ Սաուդյան Արաբիային: