Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները վաղուց դադարել են զարմացնել, իսկ այս վերջինն արդեն զավեշտականի շարքը կարող է դասվել: Այս մասին ասված է Եվրոպայի հայերի միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանի հայտարարության մեջ:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Բրատիսլավայում տարիներ առաջ ՆԱՏՕ-ի նստաշրջանում ելույթ ունենալով Ալիեւ կրտսերը, խոսելով Արցախի անկախության շուրջ, հայտարարեց. «աշխարհի շատ երկրներում ապրում են հայեր եւ պատկերացրեք, որ նրանք այդ երկրներում պահանջեն անկախություն եւ տարածքներ իրենց համայնքների համար»:
Պարոն Ալիեւը վերլուծելու թույլ ունակություններ ունենալու հետեւանքով ունակ է այսպիսի զավեշտական համեմատություններ անելուց չհասկանալով, որ, հազարամյակներ իր տարածքների վրա ապրած եւ երկարատեւ պետականություն ունեցած, Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարելի խառնել այլ տարածքների վրա ապրող համայնքների իրավունքների հետ: Ավելին, Կարա-կոյունլու ցեղախմբերը, ապրելով ուրիշների տարածքների վրա եւ տիրանալով այդ տարածքներին, վերջապես 1918-20թթ.-ին առաջին անգամ ստեղծեցին պետականություն եւ բոլշեւիկների շնորհիվ այն ամրագրեցին որպես կիսաանկախ պետություն՝ նվեր ստանալով նաեւ վերջիններից հայկական տարածքների կենտրոնում տեղավորված Նախիջեւանի տարածքը: Այսօր, կատարվածի անօրինականությունը հասկանալով հանդերձ, Ալիեւ կրտսերը փորձում է աշխարհին համոզել, որ հայերն են ունակ նման քայլի, առանց հասկանալու, որ թուրքական ցեղախմբերի նախկին դարերում կատարածը ոչ մի քաղաքակիրթ ժողովուրդ իվիճակի չէ կրկնելու այսօր: Ադրբեջանին հարեւան երկրների ժողովուրդները ճշտորեն ծանոթ են «Ադրբեջան» տերմինի ծնման պատմությանը. բոլշեւիկները թուրքալեզու կովկասյան թաթարներին կոչեցին ադրբեջանցիներ եւ երկիրն Ադրբեջան 20-րդ դարի սկզբում: Հարգելի Իլհամ, ծանոթացեք այդ ժամանակների պատմագրությանը եւ համոզվեք, որ ձեր թուրքական ցեղախմբերն ընդհանուր ոչինչ չունեն Ատրպատականի մշակույթի ու պատմության տեր հանդիսացող ադրբեջանցիների հետ, որոնք ապրում են Իրանի տարածքում եւ առավել եւս քրիստոնյա կովկասյան ալբանների, ասել է թե Աղվանքի բնիկ ժողովրդի հետ: Վերջին 100-ամյակի ընթացքում Նախիջեւանում կատարված էթնիկական զտումները եւ մշակույթային ցեղասպանությունը դեռեւս նոր են դառնալու միջազգային քննարկումների առարկա, եւ անկասկած Ադրբեջանը խիստ ծանր պատասխան է տալու կատարվածի համար: Այ սա ես ձեզ խոստանում եմ ԵՀՄՖ-ի անունից. այսուհանդերձ մենք անելու ենք այն ամենն ինչ մեր ուժերի սահմաններում է վերոհիշյալ էթնիկական զտումները եւ մշակույթային ցեղասպանությունը համաշխարհային հանրության առաջ քողազերծելու համար:
Ահա այս ֆոնի վրա հայկական տարածքների եւ Հայաստանի շուրջ ձեր բարբաջանքներն ապացուցում են, որ դուք բարձրագույն դպրոցի դիպլով ստացել եք, բայց կրթություն՝ ոչ: Խնդրում եմ հիշեք. հայերն այսօր ունեն պետականություն իրենց բազմահազարամյա պատմական տարածքի մի փոքրիկ հողակտորի վրա: Սա է իրականությունը:
Կիսագրագետ նախագահը, որն իր հորից ժառանգել է կաշառակերության արհեստը եւ սուլթանի կարգավիճակն, անկասկած մեծ վտանգ է ներկայացնում եւ իր ժողովրդի, եւ հարեւան ժողովուրդների համար: Այս մասին պետք է մտածեն հարավ-կովկասյան տարածաշրջանի խաղաղությամբ զբաղվող բոլոր ուժերը»:



























