Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայանալու է էներգետիկայի, ատոմային անվտանգության, տրանսպորտի եւ բնապահպանության հարցերով ԵՄ-Հայաստան ենթահանձնաժողովի առաջին նիստը, ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Խորհրդակցությունը կայանալու է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ջոն Կյաերի նախագահությամբ:
Քննարկվելու են ԵՄ-Հայաստան համագործակցությունը էներգետիկայի, տարածաշրջանյին համագործակցութան, ատոմային եւ էներգետիկ անվտանգության ոլորտներում:
Քննարկելու են նաեւ տրանսպորտի ոլորտի, Հայաստանի բնապահպանական քաղաքականության, կլիմայի փոփոխության եւ քաղաքացիական պաշտպանության հարցեր:




























