Առնվազն մեկ մարդ զոհվել է, ավելի քանի հարյուրը տուժել են Նյու Ջերսիում գնացքի վթարի հետեւանքով, հայտնում է CNN-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ որոշ վիրավորների վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն առայժմ ճշգրիտ տեղեկություններ չեն հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Ջերսիի Հոբոքեն կայարանում գնացքը մխրճվել է կառամատույցի մեջ: Ականատեսների խոսքով՝  գնացքը չի կանգնել բուֆերային  կառանի մոտ եւ շարունակել է շարժվել՝ մխրճվելով սպասասրահի մեջ: Արդյունքում տանիքի մի փասը գնացքի վրա է փլուզվել: