Նյու Ջերսիում գնացքի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ երեք մարդու: Ինչպես հայտնում է Reuters-ը, ավելի քան 100 մարդ վիրավորվել է, մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, որ Նյու Ջերսիի Հոբոքեն կայարանում գնացքը մխրճվել է կառամատույցի մեջ: Ականատեսների խոսքով՝  գնացքը չի կանգնել բուֆերային  կառանի մոտ եւ շարունակել է շարժվել՝ մխրճվելով սպասասրահի մեջ: Արդյունքում տանիքի մի փասը գնացքի վրա է փլուզվել: