Չինաստանում ձերբակալվել է զանգվածային սպանության մեջ կասկածվողը: Նրա զոհերն են դարձել 16 մարդ, այդ թվում երեք երեխա, հայտնում է Lenta–ն

Մարդասպանին ձերբակալել են հանցագործության վայրից մոտ 200 կմ հեռավորության վրա: Նրա զոհերի մարմինները հայտնաբերվել են սեպտեմբերի 29-ի առավոտյան Չինաստանի հարավ -արեւմտյան Յունյնան նահանգում: Հայտնի է, որ բոլոր սպանությունները միաժամանակ են կատարվել: Զոհվածները չորս տարբեր ընտանիքների անդամներ են եղել:

Ենթադրյալ հանցագործի արարքի դրդապատճառները հայտնի չեն: