Չինաստանում Չժեցզյան նահանգում սողանքի հետեւանքով անհետ կորել է առնվազն 32 մարդ, հաղորդում է «Սինհունա»:

Ողբերգությունը տեղի է ունեցել Սույչան ավանի Սուցուն գյուղում: «Մեգի» թայֆունի ու հորդառատ անձրեւներից հետո տեղի 26 բնակիչներ համարվում են անհետ կորած: Այդ գյուղի տներն ավերվել են:

Եվս 6 մարդ անհետ կորել է Բաոֆեն գյուղում: