Բաքվի հետեւողական որոշումը` պատասխան քայլի չգնալ Թեհրանի հետ վիզային ռեժիմի վերացման հարցում, իրանական կողմին ստիպել է հարցը բարձրացնել ամենաբարձր մակարդակով:

Եթե վերջին օրերի ընթացքում սրանից բողոքում էին իրանցի ձեռնարկատերերը եւ միջին չինովնիկները, ապա այժմ հերթը հասել է ԱԳ նախարարին, ով ոչ երկակի դժգոհություն է հայտնել Ադրբեջանի իշխանություններին:

«Մենք սպասում ենք, որ Ադրբեջանն Իրանի քաղաքացիների համար չեղյալ հայտարարի վիզային ռեժիմը: Իրանն իր հերթին չեղյալ է հայտարարել վիզային ռեժիմը եւ Ադրբեջանից սպասում է նմանօրինակ քայլ: Իրանի քաղաքականությունն այն է, որպեսզի ընդլայնենք եւ խորացնենք հարեւան երկրների հետ հարաբերությունները: Հույս ունենք, որ մոտ ապագայում Իրանը եւ Վրաստանը փոխադարձաբար կվերացնեն վիզային ռեժիմը»,- հայտարարել է իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: