Մոնղոլիայում Գոբի անապատում հայտնաբերվել են հսկայական հետքերը, որոնք ամենայն հավանականությամբ պատկանում էին դինոզավրին, հայտնում է Informing–ը։
Նախնական տվյալներով, հետքերը կարող էր թողնել հսկայական դինոզավրը, որը ապրել է 90 մլն տարի առաջ։
Հետազոտողները նշում են, որ առջեւի թաթերից մնացած հետքերը ավելի խորն են, քան հետեւի թաթերից մնացածը։ Դա կարող է վկայել այն մասին, որ կենդանին բավականաչափ երկար վիզ ուներ։
Նաեւ գիտնականները հետքերով գնահատել են կենդանու շարժման բնույթը՝ ակնհայտ է, որ նա շատ դանդաղ է շարժվել։
Հետազոտողների կարծիքով հետքերը պատկանում էին բուսակեր դինոզավրերի ներկայացուցչի, գուցե տիտանոզավրին,որի բարձրությունը կարող էր 40 մետրի հասնել։
Հիմա մասնագետները շարունակում են ուսումնասիրել ստացված գրունտի սեգմենտը։





























