Երկիր մոլորակի վրա կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ապագայի անմխիթարական կանխատեսում է արել միջազգային գիտնականների թիմը, հայտնում է Informing–ը։

Հիմա կլիմայագետների մեծ մասը այն տեսակետին է, որ մեր մոլորակի ու մարդկության համար աղետալի հետեւանքներ է ունենալու գլոբալ տաքացումը, որը նրանց կարծիքով շարունակվելու է նաեւ հետագա տասնյամյակներին։ Բայց ՄԱԿ-ին առընթեր միջազգային փորձագիտական խմբի անդամները,որոնք կենտրոնացրել են իրենց ուշադրությունը մոլորակի միջին ջերմաստիճանի երկարաժամկետ կանխատեսումների վրա, հակառակ տեսակետն ունեն։

Գիտնականները համարում են, որ մոտ ապագայում Երկիր մոլորակի բնակիչների համար ավելի սպառնալից է ջերմաստիճանի կտրուկ նվազումը, ընդ որում զգալի։ Նրանց կանխատեսումներով Երկիր մոլորակի վրա օդի միջին ջերմաստիճանը մինչեւ 2050 թ հավասար կլինի 2 աստիճանի ըստ Ցելսիուսի։

Կլիմայագետները պարզաբանում են, որ գլոբալ տաքացման սպառնալիքն էլ իհարկե չի վերանա։ Միաժամանակ նրանք նշում են, որ վերջին միտումները ցույց են տալիս  ջերմաստիճանի կտրուկ նվազման վտանգ, ինչը կանդրադառնա ամբողջ մոլորակի վրա։

Մասնագետները վստահ են, որ ամենամոտ ժամանակներս Երկրի վրա ջերմաստիճանը կնվազի առնվազն հինգ աստիճանով, ու դրանով չի սահմանափակվի։ Մոլորակի միջին ջերմաստիճանի անկումը կշարունակվի ու արդեն 35 տարի հետո մոլորակի մեծ մասում ջերմաստիճանը չի գերազանցի զրո աստիճանը ըստ Ցելսիուսի։

«Տարբեր երկրների կառավարություններ արդեն այսօր պետք է հոգ տանեն մեր կլիմայի գլոբալ փոփոխությունների մասին, քանի որ վաղը կարող է արդեն ուշ լինել»,- նախազգուշացրել է ՄԱԿ փորձագետ Ռոբերտ Ուոթսոնը, որը իր գործընկերների հետ միասին կանխատեսել է ջերմաստիճանի կտրուկ նվազում։